Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ լուսանկարներում

Հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ լուսանկարներում
02.03.2014 | 14:37

«Գյումրին` 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ից մարտի 2-ը Գյումրու «Սթայլ» պատկերասրահում անցկացվում է «Հայկական հետք» խորագրով լուսանկարչական բիենալեն, որին մասնակցում են Ռումինիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները: Լուսանկարների միջոցով ներկայացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը:

Արտասահմանից ժամանած մասնակիցները կհանդիպեն նաև Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ և նրանց համար կանցկացնեն վարպետության դասընթացներ:

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ